ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

16:37, 17 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել․

«Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am