Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ապահովում է շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ապահովում է շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հետևելով Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի տարածումով պայմանավորված համաշխարհային իրավիճակին և հաշվի առնելով ՀՀ Կառավարության մարտի 16-ի որոշումը՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ևս շարունակաբար ձեռնարկում է քայլեր ստեղծված իրավիճակում որակյալ և անխափան ծառայություններ մատուցելու և բաժանորդների սպասարկումը հեռահար կազմակերպելու ուղղությամբ:

Գիտակցելով ընկերության բարձր պատասխանատվությունը ներկա իրավիճակում՝ «Ռոստելեկոմ» Հայաստանը ձեռնարկել է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր թե՛ աշխատակիցների, թե՛ բաժանորդների համար. ախտահանվել և ախտահանվում են ընկերության գլխամասային գրասենյակը և բոլոր վաճառքի ու սպասարկման սրահները, իրականացվել են հեռահար աշխատանքի բոլոր միջոցառումները ստորաբաժանումների մեծամասնության աշխատակիցների համար՝ միաժամանակ լիարժեք ապահովելով ընկերության գործունեությունը:

«COVID19 վիրուսի տարածման փաստը անհանգստացնող և սթափեցնող է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ներկայումս հույժ կարևոր է լինել տեղեկացված և անընդհատ գտնվել ապահով հաղորդակցության մեջ: Այս օրերին ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վիրուսի տարածումը կանխարգելելու, աշխատակիցների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և  միևնույն ժամանակ բաճանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: «Ռոստելեկոմ» ընկերության անձնակազմը ջանք չի խնայում և աշխատում է  ուժեղացված ռեժիմով ապահովելով անխափան և որակյալ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: Մաղթում եմ բոլորիս առողջություն»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունն այս օրերին հատուկ ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակ` 24/7 ռեժիմով.

 

  • Գործող բաժանորդների համար հասանելի է Հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ հնարավոր է առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն և այլն):
  • Շուրջօրյա ռեժիմով գործում են ընկերության Զանգերի կենտրոնը և Տեխնիկական սպասարկման բաժինը:
  • Ընկերության ծառայություններին բաժանորդագրվել կարելի է՝ այցելելով Առցանց բաժանորդագրության էջը՝ https://subscribe.rtarmenia.am/, որը գործում է 24/7 ռեժիմով, ինչպես նաև Հեռախոսային բաժանորդագրության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:
  • Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:
  • Ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել առցանց՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ https://rtarmenia.am/payonline :
  • Բաժանորդները կարող են ԱՆՎՃԱՐ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:

«Ելնելով աշխատակիցների և բաժանորդների անվտանգությունից և նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է, որ 2020թ. մարտի 17-ից ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման սրահները ժամանակավորապես չեն աշխատելու: Սրահների վերաբացման հետ կապված՝ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Ընկերությունը կոչ է անում հետևել Առողջապահության նախարարության հրահանգներին և կանխարգելիչ բոլոր միջոցառումներին:

Եղե՛ք առողջ և իրազեկ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

***


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:


***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ