Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական 
տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) և ՀՀ կառավարության «Յութուբ»-ի ալիքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների  ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am