Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրացական շուկայում հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի

Վրացական շուկայում հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի

ԵՐԵՎԱն, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակում է ընդլայնել արտահանման ծավալները, ինչի մասին վկայում է տեղական բիզնեսի ակտիվությունն արտաքին շուկաներում: Արտահանումը ձեռնարկության զարգացման կարևորագույն խթան է, նոր փուլ և ռազմավարական  քայլ, ինչպես բիզնեսի ընդլայնման, այնպես էլ տվյալ երկրի տնտեսական աճի տեսանկյունից:

«Աթենք» ընկերությունը, որը հիմնադրվել է 1993թ.-ինև Հայաստանի մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող խոշոր ընկերություններից է, 2020 թվականի մարտի 15-ինՎրաստանում  բացել է երկրորդ ֆիրմային խանութը:

Վրացական շուկա մուտք գործելու, ընկերության գործունեության ու հետագա ծրագրերիմասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:

Արդեն երկար տարիներ է՝ «Աթենք» ընկերությունը տեղական շուկայի առաջատարներից է, որի արտադրանքն այժմ ներկայացվում է նաև Վրաստանում: Ե՞րբ և ինչպե՞ս կայացրիք արտաքին շուկա դուրս գալու որոշումը:

Հիմնադրման օրվանից «Աթենք» ընկերությունը հայկական շուկայում հետևողականորեն ձևավորում է մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ:

2009 թվականից «Աթենք»ընկերության համար նոր շրջափուլ սկսվեց: Խոշոր ներդրումների արդյունքում գործարանն ամբողջապեսվերազինվեցեվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացրեցարտադրական հզորությունը:Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ «Աթենքն» իր գործունեությունը սկսել է ընդամենը 3 տեսակի երշիկի արտադրությունից: Իսկայսօր ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով:

Ընկերությունը ձեռք բերելու պահից մեր ռազմավարությունն ինչպես բիզնեսիզարգացումը, սեփական արտադրանքի որակի ապահովումնու գործունեության ընդլայնումն էր, այնպես էլ՝ հայկական արտադրանքի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Երկար տարիներ է, ինչ արտահանում ենք, բայց ծավալները փոքր են եղել. հիմնականում անհատականպատվերներ: Ժամանակի ընթացքում ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ սեգմենտում պահանջարկի աճ նկատվեց: Մսամթերքի մատակարար դառնալու համագործակցության առաջարկներ էինքստանում վրացական մի շարք ընկերություններից, խանութների ցանցերից: Համագործակցության արդյունքում բավականին մեծ հաջողություններ գրանցեցինք, ինչն էլ մեզ ոգևորեց ընդլայնել արտահանման ծավալները:Սկսեցինք մտածել մեր հայկական արտադրանքը Վրաստանում ներկայացնելու այլ ձևաչափերի մասին: Այս ուղղությամբ արված առաջին քայլը Վրաստանում ֆիրմային խանութ բացելն էր:

Ո՞րն է Վրաստանում ֆիրմային խանութ ունենալու առավելությունը:

 

Երբ սկսվել էին արտահանման հետ կապված բանակցությունները, արդեն իսկ նպատակ ունեինք ՀՀ սահմաններից դուրս մեր արտադրանքը ներկայացնել հենց ֆիրմային խանութներում: Իհարկե, վերջնական որոշումըկայացրինք վրացական շուկան ուսումնասիրելու արդյունքում: Ինչ վերաբերվում է առավելությանը, իրականում ֆիրմային խանութը մեր  երկրի մասին պատմողայցեքարտերից մեկն է: Այս տեսանկյունից էլ կարող ենք ասել, որ ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ֆիրմային խանութ ունենալը ևս մեկ անգամ հայկական արտադրության մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է: Այն սպառողին ամբողջական ապրանքատեսականիով ներկայանալու հնարավորություն է տալիս: Առաջին ֆիրմային խանութը բացել ենք2019 թվականի նոյեմբերին և միքանի ամսում բավականին լավ արդյունքներ գրանցել, ուստինախաձեռնեցինք երկրորդ ֆիրմային խանութի բացումը: Վրաստան մենք արտահանում ենքշուրջ 100 անուն ապրանքատեսակ, որոնք ներկայացված ենինչպես մեր ֆիրմային խանութներում, որոշ մասը այլ առևտրի կետերում:

 

Ո՞րոնք են վրացական շուկա մուտք գործելուառանձնահատկությունները: Բախվել ե՞ք  արդյոք դժվարությունների:

 Արտաքին շուկա դուրս գալը մեր բիզնեսը միջազգայնացնելու առաջին քայլն է: Այն ռազմավարական քայլ է, որը հետագայում,իհարկե, իր դերը կունենա մեր ընկերության թե՜ներքին, թե՜ արտաքին գործընթացների վերաբերյալ որոշումների կայացման հարցում:

 Ուստի կարելի էասել, որ հսկայական փորձ է մեզ համար. սկսած նրանից,որ վրացական շուկան հասկանալու համար բազմակողմանի հետազոտություն ենքիրականացրել՝ բացահայտել դրա առանձնահատկությունները, սեգմենտավորել սպառողական խմբերը, ուսումնասիրել նրանց պահանջմունքները, պահանջարկի ծավալը, գերադասելի զեղչային համակարգերը,մշակութային առանձնահատկությունները, նույնիսկ բանակցություններ վարելու նրբությունները:

 Ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք գրեթե չեն եղել. բնականոն բանակցային գործընթացէր: Իսկ եթե գործողությունները իրականացվում են Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով, ամեն ինչ սահուն է ընթանում։  Մեր արտադրանքն էլ իր հերթին հապատասխանում է բոլոր չափանիշներին ու նորմերին:

 Հիմնվելով  Ձեր ընկերության փորձի և իրականացված ուսումնասիրությունների վրա՝կարող ե՞նք ասել, որ հայկական մսամթերքը նմանատիպ այլ ապրանքների մեջ մրցունակ է վրացական շուկայում:

 Միանշանակ, այո՜: Հատկանշական է, որ հայ և վրացի սպառողներն ունեն որոշակի նմանություններ, որոնք մենք հասկացանք այնտեղ աշխատելու ընթացքում: Վրացի սպառողը ևս կարևորում է արտադրանքի արտաքին տեսքը, թարմությունը, նրանք գնահատում են գին-որակ հարաբերակցությունը, մսամթերք արտադրող երկիրը, ապրանքատեսականին:Չնայած նրան որ մեր ընկերության արտադրանքը միջինից բարձր գնային սեգմենտում է, մեր փորձից ու  ուսումնասիրություններից  կարող ենք փաստել, որ վրացի սպառողի համար հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի:

 Կպատմե՞ք «Աթենք»-ի առաջիկածրագրերի մասին:Հայակական արտադրության մսամթերք՝ի դեմս «Աթենք»-ի արտադրանքի  կհանդիպե՞նք նաև այլ շուկաներում:

 Վրաստանի հետ կապված ունենք ծրագրեր. մինչև 2020 թվականի վերջ նախատեսում ենքունենալ 7 ֆիրմային խանութ: Այս համատեքստում նշեմ, որ այսօր մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների մեր ցանցն ամենամեծն է Հայաստանում: Թվով 11 խանութներից 9-ը գտնվում են Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և, 1-ն արդեն Լեռնային Ղարաբաղում՝Ստեփանակերտում:Իհարկե, հայկական արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու մեր մեծ ցանկությամբ ու առաքելությամբ դիտարկում ենք նաև մի քանիայլ երկների շուկաներ`հասկանալու համար դրանց ներուժը: Սրանք մոտապագայի պլաններ են, որոնց մասին դեռ կխոսենք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am