Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Չոր հազ, հևոց, ջերմություն. մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում դիմել բժշկի

Չոր հազ, հևոց, ջերմություն. մասնագետները հորդորում են նման ախտանշանների 
դեպքում դիմել բժշկի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմություն, չոր հազ, հևոց. սրանք կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են: Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել տարածքային բժիշկների հետ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ շնչառական վարակների ցանկացած ախտանշանների դեպքում  կարիք կա անձին հետազոտելու և  հասկանալու, թե դրանք ինչի հետևանք են:

«Կորոնավիրուսը,  ի տարբերություն մյուս շնչառական վարակների, ընթանում է չոր, ոչ խորխային հազով, և այս դեպքում թոքաբորբն ավելի դանդաղ է զարգանում: Հետևաբար, ախտանշանների դեպքում մենք բոլորին խնդրում ենք, հորդորում ենք, որ հնարավորինս շուտ դիմեն բժիշկներին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, ինչը վտանգավոր է: Բժշկի զննելուց և նշանակումից հետո նոր միայն պետք է բուժում ստանալ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ եթե մարդիկ ունեն ճամփորդական փորձ, այսինքն՝ եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը լարված է, ապա անպայման հետևեն իրենց ջերմությանը:

«Եթե տեսնում են, որ ունեն ջերմություն, ապա պետք է տեղեկացնել բժշկին: Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: Բժիշկը պետք է գնահատի անձի առողջական իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժում նշանակի: Հայաստան վերադարձողների հետ մասնագետները կապի մեջ են, եթե կլինեն այնպիսի արտահայտված կլինիկական նշաններ, որոնք անհանգստացնող են, ապա անձը կուղղորդվի ինֆեկցիոն հիվանդանոց՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք վերջին շրջանում ճամփորդական փորձ չունեն, ապա Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ այս դեպքում նույնպես անհրաժեշտ է հենց առաջին իսկ նախանշաններից դիմել բժշկի:

«Պետք է առաջին հերթին զանգահարել բժշկին, ներկայացնել խնդիրը և ստանալ համապատասխան ցուցումներ: Հիշեցնեմ, որ պոլիկլինիկաներում գործում է նաև կանչերի ինստիտուտը, անհրաժեշտության դեպքում բժիշկը կմոտենա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ շուրջօրյա գործում են «Թեժ գիծ» ծառայությունը՝ 8003 հեռախոսահամարով և «Օպերատիվ զանգերի կենտրոն»-ը՝ 060838300 հեռախոսահամարով:

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին մարտի 12-ին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին»,-նշել է նախարարը:  Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am