Սպորտ

«Արսենալ»-ի մարզիչը վարակված է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ի մարզիչը վարակված է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեսթի պատասխանը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել են Արտետայի հետ, մեկուսացվել են: «Արսենալ» ակումբի ամբողջ թիմը կմտնի կարանտինի մեջ: Ինքը՝ մարզիչը շեշտել է, որ աշխատանքի կվերադառնա, երբ իրեն թույլ տան:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում