Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զինվորական վարժանքից և զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա  

Զինվորական վարժանքից և զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը 
կբարձրանա

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և  զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am