1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն քննարկում է ԱՊՀ շրջանակում ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման համաձայնագիրը

ԱԺ-ն քննարկում է ԱՊՀ շրջանակում ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության 
փոխանակման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու հարցը ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով՝ համաձայն որի՝ այն ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո: Համաձայնագիրը այն ստորագրած մյուս պետությունների համար արդեն իսկ ուժի մեջ է մտել: «Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը: Համաձայնագրով անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը և կբարձրանա դրա արդյունավետությունը»,-ասաց Մարտիրոսյանը:

Տեղեկության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով, ինչպես նաև տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ: Նրա խոսքով՝ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը, որի իրավական ռեժիմը որոշվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և  հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջոցով հարցումների հիման վրա: ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն վերաբերվում է  մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև քաղաքացու ազատություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]