Տարածաշրջանային

Կորոնավիրուսով վարակվել Է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվել Է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Ավելի վաղ տեղեկատվություն Էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում