Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառամաքրման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառային տարածքներում շարունակվում են անտառամաքրման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի հունվարի 9-ից ,Սեւան ազգային պարկե-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են ,Հարությունյան Շինե ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա:
«Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նախատեսված է մաքրել շուրջ 887 հեկտար անտառապատ տարածք՝ մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հեկտար ջրածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են բարեխղճորեն, նախատեսված չափորոշիչներին համապատասխանե,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Սիրաս Օհանյանը:
Խոսրով Խլղաթյան