Հասարակական

Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

2 րոպեի ընթերցում

Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հայտարարությունը.

«Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանողՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։

Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց:

Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»:

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,

Minato-ku, Tokyo 107-0052, Japan

Հեռ. 03-6277-7453

E-mail: armembjapan@mfa.am:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում