Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 1.5 տարում որեւէ ձկնաբուծարանի նոր թույլտվություն չի տրվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 1.5 տարում որեւէ ձկնաբուծարանի նոր 
թույլտվություն չի տրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակին երբ ասացինք, որ Արարատյան դաշտում այդքան ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվություն տալը բերելու է նրան, որ Արարատյան դաշտը մի մեծ հոգս է դառնալու մեզ համար, մեզ մեղադրեցին թեմային չտիրապետելու մեջ: Բայց, ցավոք, իրավացի էինք, եղավ այն, ինչ գիտենք: Ինչու՞ թողեցին խնդիրը խորանա:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կարճ պատասխանեց. «Պատճառը շահն էր: Շա՛-հը: Որովհետեւ անձնական շահը գերադասել են պետական շահից: Դեռ 1984 թ. կար հաստատված՝ Արարատյան դաշտից ջրառի ընդունելի ծավալը. դա 34 խմ/վ-ն էր: Ձկնաբուծարանները, ակնհայտ էր, որ գերազանցեցին այդ ծավալը: Եվ արդեն մի քանի տարի հետո ակնհայտ էր, որ Արարատյան ջրավազանի հորիզոնների նվազեցումը սկսվեց: Միշտ եմ ասել, որ այդ որոշումը սխալ որոշում էր՝ ավել ջրառ իրականացնելը: Սա այն դեպքերից էր, որ ուղղակիորեն ցույց է տալիս, որ բնապահպանական բաղադրիչը հաշվի չառնելը հետագայում բերում է շատ ավելի մեծ տնտեսական եւ սոցիալական խնդիրների: Ընդամենը մի ոլորտի՝ ձկնաբուծությանն արտոնություն տալով խնդիրներ ունեցանք բազում՝ ոռոգման, քաղաքաշինական, հողային… Մենք վերջին 1.5 տարում որեւէ ձկնաբուծարանի նոր թույլտվություն չենք տվել: Միայն մեկին՝ գիտահետազոտական մի ընկերության, որ նոր մոտեցում է տալիս… Կարծում ենք՝ այն միջոցառումները, որ հիմա իրագործում ենք (սահմանափակելով ջրի ծավալը, իրավական ակտերի մշակում, այլ գործիքներ եւս), արդյունք կունենան: Եթե մեր այս քայլերի արդյունքում ջրօգտագործման ծավալը կնվազի այնքան, որ կկարողանանք նոր ջրօգտագործման թույլտվություն տալ, ապա ջուրը պարտադիր պետք է, իբրեւ երկրորդական օգտագործում, ուղարկվի ոռոգման…»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]