Հասարակական

45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

2 րոպեի ընթերցում

45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում:

Արդյունքում, զինծառայողների բարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում