Միջազգային

Օրվա ընթացքում Ուհանում ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել Է վարակվածների թիվը. «Սինհուա»

1 րոպեի ընթերցում

Օրվա ընթացքում Ուհանում ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել Է վարակվածների թիվը. «Սինհուա»
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նաեւ նշել Է, որ Չինաստանում առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր օրվա ընթացքում գրանցվել Է ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ: Այսպես, փետրվարի 20-ին ամբողջ երկրի հիվանդանոցներից դուրս Է գրվել ավելի քան 2 հազար մարդ:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: ՉԺՀ-ի սահմաններւց դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 25 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում