Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում Է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ինչպես ասված Է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար:
Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել Է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին:
Նա հայտնել Է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում Է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով: