Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պետգնումների համակարգում կարիքի ճիշտ նույնականացման անհրաժեշտություն կա. Ֆինանսների նախարար

Պետգնումների համակարգում կարիքի ճիշտ նույնականացման անհրաժեշտություն կա. 
Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարիքի ճշգրտորեն նույնականացման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում: Եվ, հետևաբար, դրանից բխում են գնումների պլանավորումը և գնումների արդյունքում ստացված ապրանքների անհամարժեքությունը: Պատկերացնենք իրավիճակ, երբ բոլոր պետական մարմինները օգտագործում են պայմանական բաժակ: Սակայն յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այդ բաժակը կարող է ձևակերպել իր ճաշակով, մինչդեռ, ըստ էության, կարող էին դրանք նորմավորվել: Ենթադրենք, պետական համակարգը կարող է օգտագործել երեք տեսակի նույնանուն ապրանքից: Նորմավորման դեպքում հնարավորություն կունենայինք գնման առարկան նկարագրել միասնական տրամաբանությամբ և, հետևաբար, նաև դրա նախահաշվային գներին դուրս գալ միասնական տրամաբանությամբ, չունենալ այն ռիսկերը, որոնք հիմա կարելի է տեսնել»,- ասաց նախարարը:

 Նա նշեց՝ ներկայում վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույն ապրանքի համար կարող են լինել թե տարբեր նախահաշիվներ, թե տարբեր գներով կնքված պայմանագրեր: Նախարարը շեշտեց՝ պետք է փորձեն որպես պետական համակարգ ճշգրտորեն նույնականացնել իրենց կարիքը: «Երկրորդը այդ նույնականացված կարիքի գնման առարկայի նկարագրությունն է, դրանից հետո գալիս է դրա ֆինանսական մասը»,-ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց՝ արդեն շուրջ 20 տարի ունեն գնումների համակարգ, և հնարավորություն՝ տարբեր ձևաչափերով քննարկել համակարգը և ըստ անհրաժեշտության կատարել փոփոխություններ: Օրենքը փոխելիս նկատի են ունեցել նաև միջազգային պրակտիկայում կուտակված գիտելիքը, փորձը: Նախարարը հիշեցրեց, որ մշտապես փոփոխություններ են արել, օրինակ՝ անցյալ տարի տվել են երաշխիքի ինստիտուտի ձևակերպումը: Ներկայում հանրային քննարկման է դրված և առաջիկայում կառավարությունում կքննարկվի նաև փոփոխությունների մեկ այլ նախագիծ: Առաջարկվում է մինչ այդ գործող ինքնարժեք-գին պահանջի առկայությունը վերացնել: Նախագծով առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am