Հասարակական

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ ոստիկանությանը փոխանցել է Երևանի քաղաքապետարանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին պատկան մարմիններից:

«Պարբերաբար քաղաքապետարանը ամենատարբեր ոլորտներին վերաբերվող տվյալներ, որոնց օրինականությունը կարող է կասկածներ հարուցել, ուղարկում է իրավապահ մարմիններին: Եվ անկախ նրանից՝ կլինի վարչական շրջան, թե քաղաքապետարանի աշխատակազմ, թե քաղաքապետարանի ենթակայությամբ որևէ ՀՈԱԿ կամ ՓԲԸ, եթե համապատասխան կասկածներ են լինում, այդ տվյալներն ուղարկվում են իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրելու նյութերը և հետագա գործողություններ իրականացնելու համար: Եվ Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ է ուղարկել է ոստիկանություն»,-ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու նշեց՝ այդ գործերը համընկնում են Գևորգ Բաբայանի՝ Աջափնյակի ղեկավար լինելու ժամանակի հետ:

Անդրադառնալով Բաբայանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետն ազատման որոշում կայացնում է կամ պաշտոնյայի անձնական նախաձեռնությամբ ազատման դիմումը բավարարելու որոշում կայացնում է՝ գնահատելով նաև ոլորտի կամ տվյալ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը: «Եվ սա ևս նման դեպքերից է»,-նշեց նա:

ՀՀոստիկանությանհասարակայնությանհետկապիևլրատվությանվարչությանպետիտեղակալԷդգարՋանոյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կողմից ուղարկված տեղեկությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում: «Նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Ջանոյանն ու նշեց՝ լրացուցիչ տեղեկություն կհայտնեն քննության ավարտից հետո:

Գևորգ Բաբայանը փետրվարի 17-ին հայտնել էր, որ դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում