Տարածաշրջանային

Բաքվի արվարձանում այրվում Է «Սադարակ» առեւտրի կենտրոնը

1 րոպեի ընթերցում

Բաքվի արվարձանում այրվում Է «Սադարակ» առեւտրի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին հրդեհ Է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԻՆ-ի թեժ գծով տեղեկատվություն Է ստացվել Բաքվի Ղարադաղի շրջանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի մասին: Անհապաղ արտակարգ պատահարի վայր են ուղարկվել Հակահրդեհային պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության համապատասխան ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հրշեջները ձեռնամուխ են եղել կրակի մարմանը: Բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում