Հասարակական

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը ՀՀ-ում ավելացել է շուրջ 6.7 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը ՀՀ-ում ավելացել է շուրջ 6.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թվականի Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Ստորև ներկայացված դիագրամներում արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները:

Այսպիսով՝

  • 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP» հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով:

  • Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է այդ ծառայության սակագինը: 2019 թվականի համար 1Մբիթ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքը կազմել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:

  • Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 3 087 291, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 տոկոսով:

  • Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը կազմել է 2 830 853, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի 9.4 տոկոս աճ:

  • Ավելացել են նաև շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 2 445 149, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 տոկոսով:

  • Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թվաքանակը կազմել է 385 704, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը նշված շուկայում 2019 թվականին կազմել է շուրջ 59 տոկոս: Ընդ որում, 2018 թվականի համեմատ այդ բաժանորդների թվաքանակն աճել է շուրջ 19 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում