Հասարակական

Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,- գրել է Աղաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում