Հասարակական

Գործադիրն ընդլայնեց ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման շրջանակը

1 րոպեի ընթերցում

Գործադիրն ընդլայնեց ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ընդլայնեց ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շրջանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց: Փոխհատուցման իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Նախատեսվում է նաև 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար»,- ասաց Բաթոյանը;

Նախարարը նշեց, որ ծրագրի համար նախատեսվել է 1.2 մլրդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում