Հասարակական

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ

1 րոպեի ընթերցում

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ճանապարհաշինական ծրագրի շուրջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհությունների վերաբերյալ: Նախարարությունը հայտնում է, որ ճանապարհաշինության ծրագիրը, որի դեմ բողոքում են բնակիչները, Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ որևէ առնչություն չունի։ «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության պարզաբանումը.

«Հարգելի գործընկերներ, այսօր լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհություններին՝ նշելով‚ թե վերջիններս դեմ են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։

Տեղեկացնենք‚ որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում