Հասարակական

Ոստիկանությունը վերադարձրել է Ռուբեն Հայրապետյանի մեքենաները. դրանք զննության չեն ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը վերադարձրել է Ռուբեն Հայրապետյանի մեքենաները. դրանք զննության չեն ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը վերադարձրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող երկու մեքենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ դրանք զննության չեն ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր մեքենաները տրամադրել Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո:

Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում