Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտոնյալներ չկան. ՀՌԱՀ-ն աննախադեպ թվով հեռուստառադիոընկերություններ է տուգանել

Արտոնյալներ չկան. ՀՌԱՀ-ն աննախադեպ թվով հեռուստառադիոընկերություններ է 
տուգանել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տուգանվել է 12 հեռուստաընկերություն: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 6 մլն 200 հազար դրամ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ 2011-2018 թվականներին տուգանք է կիրառվել 10 հեռուստաընկերության նկատմամբ, ընդհանուր 5 մլն 800 հազար դրամի չափով:

«Աննախադեպ ծավալի տուգանք է եղել 2019-ին: Մեկ տարում ավելի շատ հեռուստաընկերություն է պատասխանատվության ենթարկվել, քան նախորդ յոթ տարիներին միասին վերցրած: Հրապարակումներ են հանդիպում, որ մենք սկսել ենք ավելի կոշտ գործել, դահիճի դեր ենք կատարում: Հավատացնում եմ, դա այդպես չէ, մենք պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով, եթե նախկինում, հեռուստաընկերություն չի տուգանվել սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի մեկ հեռուստաընկերություն տուգանվել է: Եղել են տուգանքներ կրոնական խտրականություն քարոզելու համար: Հանձնաժողովը տուգանել է նաև գովազդի մասին օրենքը հեղինակային իրավունքը խախտելու համար:

«Մեզ համար արտոնյալներ չկան, հեռուստառադիոընկերությունները պետք է գործեն օրենքի տառին համապատասխան: Ասեմ, որ հեռարձակվող մեդիան ավելի զգոն, ուշադիր է դարձել: Մենք մինչև տուգանելը շատ երկար նրանց հետ աշխատում ենք: Օրինակ՝ հունիսին տուգանքների տարափ եղավ՝ կապված գովազդի մասին օրենքի խախտման հետ: Մինչ այդ մենք ամիսներ առաջ տարբեր ձևաչափերով տեղեկացրել էինք, իրազեկել էինք, նոր հունիսին, երբ տեսել ենք, որ չեն շտկում, տուգանել ենք»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ի դեպ, տուգանված հեռուստաընկերություններից երկուսը և մեկ ռադիոընկերություն դիմել են դատարան ընդդեմ հանձնաժողովի՝ բողոքարկելու վարույթի բացումը և տուգանումը: Տիգրան Հակոբյանի խոսքով, դա ուրախացնում է, քանի որ ոչ թե արտաիրավական ճնշումներով է խնդիրը լուծվում, այլ՝ իրավական դաշտում: 

Բանախոսն առանձնացրեց միջազգային ուղղվածությամբ աշխատանքը: Մասնավորապես, հանձնաժողովը միջազգային ասպարեզում կոշտ դիրքորոշում է հայտնել՝ կապված ադրբեջանական հեռարձակողների հակահայկական պրոպագանդայի հետ: Նա հույս հայտնեց, որ այս տարի Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նիստի ժամանակ իրենք կներկայացնեն զեկույց այն մասին, թե ինչպես են ադրբեջանական հեռարձակողները խախտում օրենքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]