Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թովմասյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում