ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
«Օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը: Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,- նշել էր Գալյանը:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով: