Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի մրցաշարում. Հայաստանն ունի ևս 6 մեդալ

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի մրցաշարում. Հայաստանն ունի ևս 6 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի միջաազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանըդուրս է եկելեզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ` դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր:

77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ: Իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով:

Մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում