Տաթևիկ Ռևազյանը սրճարաններից մեկում բարեգործական նպատակով կաշխատի որպես մատուցողուհի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր մասնակցությունը կունենա բարեգործական ծրագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տաթևիկ Ռևազյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշված է, որ նա Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, հունվարի 16-ի երեկոյան կաշխատի որպես մատուցողուհի:
Այդ ընթացքում եղած բոլոր թեյավճարներն ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ, մասնավորապես Տիգրան Ամիրխանյանի բուժմանը` որպես բարեգործություն: