Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բարձրաշենի բնակիչները պահանջում են նորոգել համայնքի դպրոցը

Բարձրաշենի բնակիչները պահանջում են նորոգել համայնքի դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանորոգել համայնքի դպրոցը՝ աշակերտների դասապրոցեսը պատշաճ ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարձրաշենցիները պնդում են, որ դպրոցը հին է և շահագործման համար վտանգավոր:

«Այժմ մարզպետի մոտ եմ գնալու, որպեսզի հասկանանք, թե ինչ լուծում կարող ենք տալ այս խնդրին: Կքննարկենք, կխորհրդակցենք մասնագետների հետ, ինչից հետո պարզ կլինի, թե մոտավորապես ինչ ժամկետներում խնդիրը կկարգավորվի և ինչ առաջարկներ կլինեն հոսանքի լարումը բարձրացնելու, ավելի շատ էլեկտրական ջեռոցներ ձեռք բերելու համար»,- նշեց Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը:

Դիմելով դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտների ծնողներին՝ Բարձրաշենի դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը նշեց, որ 1 մլն 380 հազար դրամ է տրամադրվել ջեռուցման համակարգի բարելավման  համար:

«Բյուջեով նախատեսված այդ գումարը չի բավականացնում տվյալ խնդիրը լուծելու համար, քանի որ, օրինակ, էլեկտրասյան նորոգման համար ծախսել ենք 480 հազար դրամ: Մեր դպրոցում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 11 աստիճան, և բոլորս ստիպված ենք լինում վերարկուներով աշխատել ձմռան այս ամիսներին: Անձամբ գնացել եմ ՀՀ առողջապահության նախարարություն, ներկայացրել իրավիճակը, սակայն՝ ոչ մի արձագանք: Պատճառաբանում են, թե դպրոցը սեյսմիկության խնդիր ունի և առաջնահերթ դա պետք է լուծել, ինչից հետո հոսանքի խնդիրը»,- ասաց դպրոցի տնօրենը:

Թովմասյանը դիմել է Կառավարությանը, որպեսզի աջակցեն դպրոցի սեյսմիկության հարցը լուծելուն, իսկ մնացած հարցերն իրենք կկարգավորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]