Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ

Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում Է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է հունվարի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այն, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ, կրկնվող անհեթեթություն Է»,-ասել Է նախագահը, որի ելույթը հեռարձակել Է իրանական պետական հեռուստատեսությունը:
Ռոհանին նաեւ կասկած Է հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) «Թրամփի գործարքով» փոխարինելու ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի հեռանկարայնության հարցում:
«Ես չգիտեմ՝ ինչպես Է վարչապետ Ջոնսոնը պատրաստվում դա անել: Նա ասում Է՝ ազատվենք ԳՀՀԾ-ից եւ դրա փոխարեն իրականացնենք «Թրամփի պլանը»: Բայց ինչ Է արել Թրամփն այն բանից բացի, որ խախտել Է միջազգային համաձայնագրերը»,-հունվարի 15-ին Ռոհանիի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am