Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի երեխաները վերադառնալու են ընտանիքներ

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի երեխաները վերադառնալու են  ընտանիքներ

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆՎԱՐԻԱՐՄԵՆՊՐԵՍԳյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնն այլևս ֆինանսավորում չի ստանա: Պատասխանատուներն առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ՝ այն երեխաները, որոնք կենտրոնում են հայտնվել սոցիալական պատճառներով, պետական աջակցություն կստանան, իսկ նրանք, որոնք գնալու տեղ չունեն կամ ընտանիքներում ապրելը երեխայի համար վտանգավոր է, կտեղափոխվեն Գյումրիի թիվ 2 խնամքի կենտրոն, որը գործելու է մինչեւ հուլիս ամիսը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 10-ին հաստատությունում հրավիրված հանդիպմանը նշեցին Մայր Աթոռի և ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:

«Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության ֆինանսավորումն ավելի քան 6 ամիս դադարեցված է: Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Մինչ երեխաներ կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ կամ կտեղափոխվեն աջակցման կենտրոններ, աշխատակիցներն արդենամիս է` գումար չեն ստանում: Հաստատությունն այս պահին ունի 81 երեխա, մոտ 49 աշխատող: 2017 թվականից «Թռչունյան տունը» գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց:

«Շատ մտահոգում է երեխաների և նրանց հետագա տեղավորման հարցը: Ունենք մի իրավիճակ, որ պետք է շտապ լուծում տանք՝ երեխաներին ընտանիք վերադարձնելով և այդ ընտանիքներին աջակցելով»,-նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը՝ խոստանալով ուսումնասիրել և աջակցել  երեխաներին վերադարձնող ընտանիքներին:

Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանը տեղեկացրեց  լրագրողներին, որ անցած 6 ամիսների ընթացքում Մայր Աթոռը ուղիներ ու դոնորներ է փնտրել, բայց ապարդյուն: «Անշուշտ, այստեղ լավ աշխատանք արվել է, ոչ ոք դա չի բացառում, բայց մեր նպատակն այն է, որ ընտանիքից դուրս մնացած երեխա չլինի: Դժվար է լինելու, բայց պետք է ընտանիքներին օգնելով երեխաներին ընտանիք վերադարձնենք»,-հավելեց տեր Մարկոս քահանա Մանգասարյանը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am