Միջազգային

ԱՄՆ-ի արբանյակը իրանական երկու հրթիռի ջերմային հետք Է արձանագրել դեպի Boeing տանող ճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի արբանյակը իրանական երկու հրթիռի ջերմային հետք Է արձանագրել դեպի Boeing տանող ճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետախուզական արբանյակն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել Է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցչի, որը չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը համոզված Է, որ իրանական ռադարը թիրախավորել Է ուկրաինական ինքնաթիռը եւ հետո դրա վրա արձակվել են «երկիր-օդ» դասի երկու հրթիռ, որոնք խոցել են օդանավը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստճան ներկայացուցչի, որը ծանոթացել Է հետախուզության տվյալներին, հայտնել Է, որ ինքնաթիռը խոցվել Է ռուսական արտադրության երկու SA-15 (ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դասակարգմամբ այդպես Է անվանվում ռուսական արտադրության «Տոր-Մ1» համալիրը) զենիթային հրթիռներով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում