Կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց
1 րոպեի ընթերցում
![Կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000800.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության 2020 թվականի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 9-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նիստի օրակարգում դեռևս ընդգրկված է 19 հարց:
Դրանցից 1-ը գաղտնի քննարկվող հարցերից է, 3-ը՝ զեկուցվողների, իսկ մյուս մասը՝ չզեկուցվողների թվում:
Չի բացառվում, որ մինչ նիստի մեկնարկը օրակարգային հարցերը կավելանան: