Միջազգային

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել Է 47-ի. «Սինհուա»

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել Է 47-ի. «Սինհուա»

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 47 մարդ Է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում Է անհայտ կորած: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է «Սնհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ CNN Philippines հեռուստաալիքը հաղորդել Էր 41 զոհվածի մասին:

Ավելի քան 1,6 միլիոն մարդ Է տուժել թայֆունից, որոնք ապրում են Միմարոպայի, Արեւմտյան Վիսայաների, Արեւելյան Վիսայաների, Կենտրոնական Վիսայաների, Բիկոլի եւ Կարագայի տարածաշրջաններում: Բացի այդ, ավելի քան 260 հազար տուն եւ շուրջ 90 պետական հիմնարկություն վնասվել են տարերքի հարվածների հետեւանքով:

Թայֆունը ցամաք Է դուրս եկել դեկտեմբերի 24-ին: Վերջին տվյալներով՝ քամու արագությունը դրա սահմաններում կազմում Է վայրկյանում շուրջ 33 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում