1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովում քննարկված նախագծերի 37 տոկոսը եղել է պատգամավորներինը

ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովում քննարկված նախագծերի 37 
տոկոսը եղել է պատգամավորներինը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա համեմատ ավելացել են պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի քննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Հանձնաժողովը 2019 թ. անցկացրել է 12 նիստ՝ 9 հերթական, 3 արտահերթ: Քննարկվել է 35 նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունել է 19-ը: Նախագծերի 63 տոկոսն է ներկայացրել կառավարությունը, մնացածը եղել է Ազգային ժողովի պատգամավորների  նախաձեռնությունը: Ընդունված նախագծերի 31 տոկոսը եղել են «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված նախագծերը: Անցյալ տարի՝ 6-րդ գումարման ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկված հարցերը եղել են 19-ը, որոնք բոլորը եղել են կառավարության նախաձեռնությունը»,-ասաց Զեյնալյանը:

Նա առանձնացրեց նախագծերից մի քանի կարևորագույնները: Պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններով մտցվեց նվազագույն կենսաթոշակի հասկացությունը, շեմը սահմանվեց 25 հազար 500 դրամ: «Սրանով ենթադրվեց, որ ՀՀ-ում որևէ անձ աղքատության պարենային գծից ներքև գումար չպետք է ստանա: Օրենքը վերաբերվեց 80 հազար ՀՀ քաղաքացիների: Հաջորդ կարևոր նախագծով նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացվեց ՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ»,-ասաց Զեյնալյանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությամբ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվեցին: «Սա շատ կարևոր նախագիծ է այն առումով, որ երբ 2014-ին առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները միավորվեցին, ըստ էության աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողության գործառույթը վերացվեց: Եվ այս նախագծով վերականգնեցին այդ գործառույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]