Հասարակական

Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի»,-գրել է Փաշինյանը:

Արարտյան-մաքսատուն վարչությունում շրջայցի ընթացքում ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրեց աշխատանքից հեռացնել այն սենյակի աշխատակիցներին, որտեղ ՀՀ պետական դրոշն անմխիթար վիճակում էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում