Մշակույթ

Բուլղարական «Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ անհատի կյանք ներխուժելու մասին

3 րոպեի ընթերցում

Բուլղարական «Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ անհատի կյանք ներխուժելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված «Ամենագոն» կինոնկարի հերոսը` գրող և գովազդային գործակալության տեր Էմիլը, աստիճանաբար վերածվում է մոլագարի՝ լրտեսող տեսախցիկների օգնությամբ հետևելով իր ընտանիքի անդամներին, ընկերներին և աշխատողներին: Որպես անմեղ ժամանց սկսվածն ավարտվում էլիակատար աղետով, քանի որ լրտեսելու ընթացքում Էմիլը չարաշահում է իր նոր ուժը և, ի վերջո, գիտակցում, որ ավելի լավ է որոշ բաներ չբացահայտված մնան:

Կինոժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Իլիան Ջևելեկովը:

«Կինոնկարը հիմնված չէ իրական պատմության վրա, բայց արտացոլում է իրողություններ, որոնց մենք հաճախ ենք բախվում: Բարձրաձայնել եմ մի շարք հարցեր: Ամենակարևորը ներկայացնում ենք, թե որքանով է հնարավոր նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել մեր կյանքը:

Եթե տարիներ առաջ միայն գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներն էին կարողանում օգտվել տեսախցիկներից, ապա այսօր մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ձեռք բերել դրանք և կիրառել առօրյայում` հետևելով մարդկանց, իր հարազատներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով` ժապավենում բարձրացված կարևոր հարցն այն է, թե այս տեխնոլոգիաներով որքան հեշտ է մուտք գործել անհատի տարածություն և ստացած տեղեկությունը երբեմն օգտագործել հենց նրա դեմ:

Անդրադառնալով բուլղարական կինոարտադրությանը` Ջևելեկովը հաճույքով փաստեց, որ վերջին շրջանում իրենց կինոն զարգանում է, արժանանում մրցանակների և բարձր որակ ապահովում: «Այսօր կարող ենք մյուս եվրոպական երկրներին հավասար լավ կինո ցուցադրել աշխարհին»,-շեշտեց նա:

Խոսելով իր անձնական կյանքի մասին` ռեժիսորն ասաց, որ գուցե շատերիս հետաքրքրի այն իրողությունը, որ իր կինը կիսով չափ հայուհի է, Անրի Վեռնոյի զարմուհին:

«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնըԵրևանումտեղիունեցողամենամեծմշակութային իրադարձություններիցէ:Հիմնվելէ2004թվականին` «Ոսկեծիրան»կինոյիզարգացման հիմնադրամի,Կինոգետներիևկինոլրագրողներիհայկականասոցիացիայիկողմից։«Ոսկե ծիրանի»հիմնադիրներնենկինոռեժիսորՀարությունԽաչատրյանը,կինոքննադատներ ՄիքայելՍտամբոլցյանըևՍուսաննաՀարությունյանը։«Քաղաքակրթություններիու մշակույթներիխաչմերուկ».այսնշանաբանովէգործում«Ոսկեծիրան»միջազգային կինոփառատոնըհիմնմանպահիցիվեր:Փառատոննամենտարիկինոարվեստի երկրպագուներիուշադրությաննէներկայացնում120-150ֆիլմ`մրցութայինևարտամրցութային տարբերծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում