Տարածաշրջանային

«Գազպրոմն» ավարտեց «Թուրքական հոսքի» առաջին գծի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմն» ավարտեց «Թուրքական հոսքի» առաջին գծի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սեւծովյան ափին ապրիլի 30-ին ավարտվել Է «Թուրքական հոսք» գազատարի առաջին գծի ծովային հատվածի խորջրյա անցկացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի Քըյըքեյ ավանի շրջանում ընթանում Է ընդունող տերմինալի կառուցումը»,- մեջբերում Է անում ՏԱՍՍ գործակալությունը «Գազպրոմի» հաղորդագրությունից: Ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ առաջին գծի ավարտով կառուցվել Է «Թուրքական հոսքի» ընդհանուր երկարության 62 տոկոսը: Հաղորդագրության մեջ նշված Է, որ «Թուրքական հոսք» նախագիծն իրագործվում Է Ռուսաստանի եւ Թուրքիայի ափերին եւ Սեւ ծովում համանուն նախագծի գրաֆիկին համապատասխան:

«Գազպրոմը» «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունն սկսել Է 2017 թվականի մայիսին: Գազատարի ծովային հատվածի շինարարությամբ զբաղվում Է South Stream Transport B.V. ընկերությունը («Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության 100-տոկոսանոց դուստր ընկերություն): «Թուրքական հոսքի» ծովային հատվածն անցնում Է Սեւ ծովի հատակով մինչեւ Թուրքիայի ափ:

Դրա երկարությունը 930 կիլոմետր Է: Այնուհետեւ կկառուցվի ցամաքային տարանցիկ գիծը մինչեւ սահմանակից երկրների հետ Թուրքիայի սահման՝ 180 կիլոմետր երկարությամբ: Առաջին գիծը նախատեսված կլինի Թուրքիայի շուկայի համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Յուրաքանչյուր գծի կարողությունը տարեկան 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ Է: Գազի առաջին մատակարարումները պլանավորված են 2019 թվականի վերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում