Մշակույթ

Մանկավարժական համալասարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել

3 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալասարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել: Ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը,Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղարներ Մարկ Կալինինը, Իգոր Կուսովը, կրթական ծրագրերի ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն, Հայաստանում ռուսաց լեզվի կրթալուսավորչական ծրագրերի Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի համակարգող Սոնա Սարաջյանը, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ներկաներին ողջունել է համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ով ուսանողների և դասախոսների անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Մանկավարժական համալսարանին շուրջ 770 միավոր գիրք նվիրելու համար: Ընթերցասրահի բացման առթիվ ներկաներին շնորհավորել է նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Մարկ Կալինինը:

Բուհի նորաբաց ընթերցասրահը հագեցած է 11 համակարգչով, գծային և օդային գերարագ համացանցով և տեխնիկակական այլ հնարավորություններով, ինչպես նաեւ շուրջ 7500 միավոր մասնագիտական գրականությամբ:

Նույն օրը «Սեր` պոեզիայի, երաժշտության և անձրևի միջոցով» խորագրով միջոցառմամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորդասախոսական կազմն ու ուսանողներ:

Անրի Ռենոն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Մանկավարժական համալսարան այցելելն իր համար միշտ սպասված է. «Բուհն այն եզակի հաստատությունն է, ուր Ֆրանկոֆոնիայի օրերի նշումը չի սահմանափակվում սեմինարներով և գիտաժողովներով. մշակութային ամենատարբեր միջոցառումները, երիտասարդների սիրո խոստովանությունն ամենասիրառատ լեզվով տոնը դարձնում է անմոռաց»:

Համալասարանի Օտար լեզուների և այլ ֆակուլտետների մի խումբ ուսանողներ միջոցառման ողջ ընթացքում ֆրանսիական երաժշտության, պարի և պոեզիայի միջոցով ներկաներին են հաղորդել Ֆրանսիայի շունչը, նրանց ծանոթացրել ֆրանսիական մշակույթին և դրա յուրահատկություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում