Քաղաքականություն

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնում և պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնում և պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2015թ., դառնում է կուսակցություն` «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության առաջնորդի հիմնական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համագումարի ընթացքում հայտնեց, որ նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Անդրիաս Ղուկասյանը նաև հայտնեց, որ կուսակցության վարչությունը նորաստեղծ քաղաքական ուժի նախագահի պաշտոնում առաջադրելու է իր թեկնածությունը: «Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ իրար լրացնելով: «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում: Մենք լինելու ենք վարչապետի և ՔՊ-ի կողքին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում