Քաղաքականություն

Թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվում է ճգնաժամից և ցնցումներից խուսափելու համար: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների գործունեությունը Հայաստանում կասեցնում ենք, հետո գնում ենք այդ նույն շրջանակի ընկերություններին ասում ենք, թե Հայաստանում փոխվել է տնտեսական իրավիճակը, եկեք ներդրումներ արեք: Է հա, ասում են՝ էս մի եվրոպական ընկերությունն էն հին իշխանության ժամանակ թողեց, գնաց, հիմա էլ նոր իշխանություն ա, ու ոչ թե թողել, գնացել ա, այդ դուք փետը առել, հետևից եք ընկել, դուրս եք արել երկրից, խաղի ընթացքում կանոնները փոխել եք, ինչի՞ հաշվին գանք ձեր երկրում ներդրում անենք: Սրա մասին է խոսքը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է պարտադիր կուտակայինի այն մոդելին, որը գոյություն ունի, բայց հասկանում է՝ այսօրվա լուծումը պարտադրված է:

Արձագանքելով՝ վարչապետն ասաց. «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձենմարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում