Քաղաքականություն

Հույս ունեմ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի. Փաշինյանը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

1 րոպեի ընթերցում

Հույս ունեմ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի. Փաշինյանը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ունեցած հանդիպումներից հետո հույս է հայտնում, որ Հայաստանի համար Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհի ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ասաց, որ Վրաստանում ունեցած հանդիպումների ընթացքում այդ հարցին անդրադարձել են:

«Բոլոր հարցերը քննարկվել են, և բոլոր հարցերի ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ ի՞նչ մոտեցում ունի այդ ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրական մոտեցում ունեմ, գիտեք, որ պայմանագրերը ստորագրված են, և մնում է ծրագիրը գործարկել: Ես հույս ունեմ, որ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարճ ամփոփեց Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումները: Նա նշեց, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նախագահի ձեռք բերեց լավ բարեկամների: Նա հույս հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում