Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չի քննարկվել. Գևորգ Կոստանյան

ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չի քննարկվել. Գևորգ 
Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի ցանկանում կանխատեսումներ անել վարչապետի ընտրության երկրորդ փուլում ՀՀԿ-ի քայլերի և դիրքորոշման վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով հարցին, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրի, պատասխանեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել: «Չգիտեմ, այդ հարցը դեռևս չի քննարկվել: Երբ լինի քննարկում, դուք այդ մասին կտեղեկանաք: Ես տեղեկություններ չունեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Կոստանյանը:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀԿ խմբակցության նոր պատգամավորներ երկրորդ փուլում քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ կանխատեսումներ երբեք չի արել և չի անի:

Պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ես չունեմ: Ես ոչ թե գտնում եմ, որ լուծում չկա, այլ պատասխան չեմ գտնում ձեր հարցերին»,- ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով հարցին` կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն գնում է վարչապետի երկրորդ ընտրությունն էլ տապալելու միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ճանապարհով, Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման հետևության հանգելու բացարձակ հիմքեր կան, սակայն չեմ էլ կարող դա բացառել: Դա ավելի շատ քաղաքական նպատակահարմարության հարց է: Իրավական լուծումներ կան բոլոր հնարավոր տարբերակների համար, իսկ դրանցից յուրաքանչյուրի ընտրությունն ընդամենը քաղաքական նպատակահարմարության հարց է»:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն հայտարարել է, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]