ԱԺ քառօրյայի մայիսի 2-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չկայացած հայտարարեց մայիսի 2-ի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ քանակով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած: Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 33 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:
ԱԺ քառօրյա նիստը չէր մեկնարկել նաև առավոտյան, քանի որ ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 29 պատգամավոր: ԱԺ նախագահը հայտարարել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` 4 ժամվա ընթացքում պատգամավորների գրանցումը շարունակվելու է, իսկ եթե այդ ընթացքում անհրաժեշտ քանակով ձայներ չապահովվեն, նիստը կհամարվի չկայացած:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և չի մասնակցելու քառօրյա նիստերի աշխատանքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում