Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը գտնում է, որ իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորել են պետական գործիչների նման

Փաշինյանը գտնում է, որ իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորել են 
պետական գործիչների նման

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում թե իշխանության, թե ընդդիմության մեջ եղել են գործիչներ, ովքեր դրսևորել են պետական գործչին վայել պահվածք:  

Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` ընդունո՞ւմ է արդյոք այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները անցած տարիներին հաշվի են նստել իրողությունների հետ և դրսևորել են պետական և քաղաքական գործչին վայել պահվածք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կարող է ասել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանության և ընդդիմության մեջ եղել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորել են պետական գործիչների նման:

«Նաև դրա շնորհիվ է, որ մենք կարողացել ենք գործընթացները տանել այնպես, որ ոչ թե մտածում ենք ինչպես անել, որպեսզի հաղթահարենք ծանր հետևանքները, այլ մտածում ենք, թե ինչպես օգտագործենք այդ հնարավորությունը: Մենք չենք ասում, որ սա միայն ընդդիմության շնորհքն է: Ես ընդունում եմ,որ այս ընթացքում իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր դրսևորել են պետական գործչին վայել պահվածք, և դրա շնորհիվ է, որ մենք սա ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Փաշինյանը:

Արփինե Հովհաննիսյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով է որոշվելու, թե ովքեր են քաղբանտարկյալներ և ինչպես է պատկերացնում նրանց ազատ արձակման գործընթացը, ինչի մասին հայտարարել էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որոշումների կայացման որոշակի գաղափարականություն պետք է օգտագործվի, որովհետև պետք է ունենալ հստակ չափանիշներ և հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում:

Փաշինյանը ընդգծեց, որ մոտեցման միան նպատակը պետք է լինի համերաշխության վերականգնումը:

Արփինե Հովհաննիսյանի մյուս հարցին, թե ովքե՞ր են լինելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հաջողությունների կամ ձախողումների պատասխանատուները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս փուլում պատասխանատուն իր սկսած շարժումն է ու անձամբ ինքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]