Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու 
պատճառները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ երկրում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում այդ հուշագիրը չէր կարող գործել:

«Բացի այդ, որպեսզի մենք կարողանայինք ազատ լինել մեր որոշումների մեջ, որպեսզի կարողանայինք սատարել մեր ուզած թեկնածուին, որը վայելում է ժողովրդի վստահությունը, մենք չէինք կարող կապված մնալ կոալիցիոն համաձայնագրով ամրագրված այն դրույթին, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Սա է եղել պատճառը, որ մենք հրաժարվել ենք կոալիցիայից», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումից հետո բոլորը կզգան ու կտեսնեն, որ Դաշնակցությունը այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել:

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև 2017թ. մայիսի 11-ին ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր: ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարել է 2018թ. ապրիլի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am