Հասարակական

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ակցիայի մասնակիցները դուրս են գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ակցիայի մասնակիցները դուրս են գրվել հիվանդանոցից

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Բժշկական կենտրոն» տեղափոխված ակցիայի մասնակիցները, ստանալով համապատասխան օգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրի Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Անդրանիկ Պապոյանի մոտ արձանագրվել է աջ ծնկահոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմարտրոզ, պարանոցի քերծվածք, իսկ մյուս հիվանդի՝ Նելլի Վարդանյանի մոտ՝ ծնկան հոդերի առաջային մակերևույթների քերծվածքներ: Երկու տուժածն էլ ստացել են ամբուլատոր օգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Վարդանանց հրապարակում ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները ցանկացել են քայլերթով շարժվել փողոցով, ոստիկանները չեն թողել: Երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը բերման են ենթարկվել: Այդ ընթացքում 2 ակտիվիստ տեղափոխվել է Գյումրու Բժշկական կենտրոն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում