Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիս Ղուկասը գլխավորեց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մարզիչ Քրիս Ղուկասը: Նա ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին Եգիպտոսում:

Աշխատել է Հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե » և այլն: 2015-2017 թվականներին գլխավորել է Ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից մինչ այժմ հանդիսանում է «ՈւՍԿ Պրահա » ակումբի գլխավոր մարզիչը:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:

Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռուսաստանը և Չեխիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում