Տնտեսություն

Գեղարքունիքում ձնածածկույթի բացակայությունը կարող է վտանգել աշնանացանի կենսունակությանը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում ձնածածկույթի բացակայությունը կարող է վտանգել աշնանացանի կենսունակությանը

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սակավաձյուն եղանակը կարող է վտանգել աշնանացան արտերի հետագա կենսունակությանը, քանի որ փետրվարի 1-ի դրությամբ դեռեւս դաշտերում, աշնանացան արտերում ձնածածկույթը գրեթե բացակայում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, անցած դեկտեմբեր-հունվար ամիսներին աշնանացան ցորենի արտերը, որոնք կազմում են շուրջ 11 հազար հեկտար, անցկացրել են գրեթե առանց ձնածածկույթի: Ճիշտ է, դեռեւս չենք ունեցել նախորդ տարվա նման խստաշունչ սառնամանիքներ, ինչը հուսադրում է, որ ցանքերը կարող են եւ անվնաս ձմեռած լինել, բայց առատ ձյան տեղումների ուշացումը մեզ շարունակում է անհանգստացնել, քանի որ ձմեռը շարունակում է մնալ իր լիակատար իրավունքների մեջ: Բացի այդ, սարերում աննշան է ձյան շերտը, որը բավարար չէ ջրային բավարար պաշարների կուտակման համար: Թերեւս, վերջնական պատկերը կարող է պարզ լինել միայն գարնանը»,-ներկայացրեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում