Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան

Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը 
կդիմավորենք առանց ձյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայում հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև լեռնային շրջաններում ձնածածկութը բացակայում է: Նույնիսկ այն հատվածներում, որոնք ծովի մակերևույթից  2400 մ բարձր են, Ղուկասյանում, Աշոցքում և այլն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` Իջևանում, Բագրատաշենում` +17…+18-ի:

«Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում,  մայրաքաղաքում` +12…+14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Քանի որ ամպելու է, ապա  հունվարի 1-ին գիշերային ջերմաստիճանը թռիչքաձև կբարձրանա: Եթե Արարատյան դաշտում գիշերը նկատվում էր -2…-4, ապա արդեն  հունվարի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կդառնա դրական` +4…+6 աստիճան: Առաջիկա օրերին ցերեկային ժամերին կրկին կպահպանվի +12…+14 աստիճանը:

Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում: Հունվարի 10-ը ներառյալ այս ամբողջ անոմալ ջերմային ֆոնը պահպանվելու է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am